Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Վերցրու մի փշուր և հույս դարձրու, ու նա կլուսավորի քո ճանապարհը

Վերցրու մի փշուր և հույս դարձրու, ու նա  կլուսավորի քո ճանապարհը
04.01.2026 | 18:23

Փշրված հույսն էլ ա հույս։ Ավելին՝ փշրված հույսն ավելի շատ հույս ա, քանի որ փշուրներից ամեն մեկը կարող ա նոր հույս դառնալ։ Պետք չի դրանք ավլել ու թափել՝ ինչպես ջարդված բաժակը, ու հետո դատարկված նստել՝ ողբալով քո հուսահատությունը։

Ամեն հույս էլ փշուրից ա ծնվում ու կամքով ա սնվում։ Վերցրու՛ մի փշուր ու հույս դարձրու, ու նա էլի կլուսավորի քո ճանապարհը, որովհետև խավար չկա, քանի դեռ աչքերդ չես փակել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2731

Մեկնաբանություններ